Artsakhpress

Քաղաքական

Ինչ տպավորություններով է Աբխազիայից վերադարձել արցախյան պատվիրակությունը. զրույց ԱԺ պատգամավորի հետ

Մարտի 12-ին Աբխազիայի Հանրապետությունում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած արցախյան պատվիրակության ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Առստամյանը պատմել է իր տպավորությունների մասին:

Ինչ տպավորություններով է Աբխազիայից վերադարձել արցախյան պատվիրակությունը. զրույց ԱԺ պատգամավորի հետ

Ինչ տպավորություններով է Աբխազիայից վերադարձել արցախյան պատվիրակությունը. զրույց ԱԺ պատգամավորի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը նշել է, որ մարտի 11-ին Սուխումում արցախյան պատվիրակությանը ընդունել է Աբխազիայի Հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան:

«Մարտի 12-ին մենք իրականացրել ենք դիտորդական առաքելություն 10 ընտրական տեղամասերում: Ընտրություններն անց են կացվել Աբխազիայի ընտրական օրենսգրքի և ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան: Մեր դիտորդական խումբը խախտումներ չի արձանագրել: Քվեարկությունն անց է կացվել հանգիստ, արտառոց որևէ բանի ականատես չենք եղել: Որոշակի թերություններ, իհարկե, կային, բայց դրանք, ըստ էության, չէին կարող որևէ ազդեցություն ունենալ ընդհանուր արդյունքների վրա»,- ասել է Ա. Առստամյանը:

Անդրադառնալով Արցախում տեղի ունեցող նմանատիպ գործընթացների նմանությանն ու տարբերությանը՝ Ա. Առստամյանը նշել է, որ Աբխազիայում պատգամավորները ընտրվում են միայն մեծամասնական ընտրակարգով: «Իհարկե, երկրում կան կուսակցություններ, բայց կուսակցաշինության ոլորտում դեռևս շատ անելիքներ կան: Համամասնական ընտրակարգ գոյություն չունի: Երկու ընտրատարածքում համոզիչ հաղթանակներ են տարել մեր հայրենակիցներ՝ Աշոտ Մինոսյանը և Լևոն Գալստյանը: Եվս երկու ընտրատարածքներում հնարավոր է հաղթեն մեր հայրենակիցները, քանի որ երկրորդ փուլ է անցկացվելու: Մեկում միանշանակ է, որ հայ թեկնածու կընտրվի, որովհետև իրար հետ պայքարում են Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Գալուստ Տրապիզոնյանն ու կրկին հայ թեկնածու Լևոն Դաշյանը, իսկ 4-րդում՝ այլազգի թեկնածուի հետ պայքարում է մեր հայրենակից Էրիկ Ռշտունին: Այնպես որ հնարավորություն կա խորհրդարանում ունենանք 4 հայ պատգամավոր, նախկին խորհրդարանում ունեցած 3 մանդատի փոխարեն»,- մանրամասնել է ԱԺ պատգամավորը և հավելել, որ հայերը կազմում են Աբխազիայի բնակչության ավելի քան 17 տոկոսը:

Արսեն Առստամյանը նաև նշել է, որ երկու երկրների միջև համագործակցության լայն հնարավորություններ կան: «Ես կարծում եմ, որ նորընտիր խորհրդարանի ձևավորվելուց հետո բավականին լուրջ գործնական քայլեր կարվեն միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում: Այդ ուղղությամբ դեռևս աշխատանքներ շատ ունենք անելու: Ընտրված հայ պատգամավոր Լևոն Գալստյանի հետ արդեն նախնական պայմանավորվածություն ենք ձեռք բերել խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման ուղղությամբ: Փորձելու ենք օգտագործել ընձեռված հնարավորությունները երկու երկրների միջև կապերի ամրապնդման և զարգացման ուղղությամբ»,- ասել է ԱՀ ԱԺ պատգամավորը:

Նշենք, որ մարտի 12-ին Աբխազիայի Հանրապետությունում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցել է նաև Արցախի պատվիրակությունը, որը գլխավորել է ԱՀ ԱԺ պատգամավոր, «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search