Ռուսաստանի ռազմածովային ուժերի «Վիկտոր Լեոնով» հետախուզական նավը նկատել են ԱՄՆ-ի արևելյան ափերի մոտ:
ԱՄՆ-ի ափերի մոտ նկատել են ռուսական հետախուզական նավ. ԶԼՄ-ներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով ամերիկյան ռազմածովային ուժերում իր աղբյուրներին:
Առկա տեղեկատվության համաձայն՝ նավը միջազգային ջրերում գտնվել է սուզանավերի ամերիկյան բազայից 37 կմ հարավ-արևելք, որը գտնվում է Ջորջիա նահանգում:
Նշվում է, որ «Վիկտոր Լեոնով»-ը չի մտել ԱՄՆ-ի տարածքային ջրեր: