Artsakhpress

Հասարակական

Երևանից ժամանած բժիշկներն Արցախում ներկայացնում են մանկական ինտենսիվ թերապիայի նոր մոտեցումները

Այսօր «Արևիկ» մանկական բուժմիավորումում Հայ օգնության ֆոնդի և ԱՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Մանկական հիվանդությունների անհետաձգելի բուժօգնություն» թեմայով դասընթաց:

Երևանից ժամանած բժիշկներն Արցախում ներկայացնում են մանկական ինտենսիվ թերապիայի նոր մոտեցումները

Երևանից  ժամանած  բժիշկներն  Արցախում  ներկայացնում են մանկական ինտենսիվ   թերապիայի  նոր  մոտեցումները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Բացման  խոսքում  Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանն  նշել  է, որ  իրենք   արդեն  10  տարի  է,  ինչ   իրականացնում  են   բժշկական  ծրագրեր, կազմակերպում   վերապատրաստման  դասընթացներ:

«Արցախպրես»-ի թղթակցի   հետ  զրույցում Համբարձում Սիմոնյանն  ասել  է, որ ՀՕՖ-ի և Արցախի համագործակցությունն   սկսվել է 2003  թվականից: Համագործակցության   շրջա-նակներում  կազմակերպվում են   վերապատրաստման   գործնական  դասընթացներ:

«2011 թվականից   Ամերի-կայի   հայ    բժիշկների   օգնությամբ   ստացել  ենք   լրացուցիչ հնարավորու-թյուն՝   Արցախից  ավելի  մեծ  թվով   բժիշկներ  հրավիրելու Երևանի  առաջատար  կլինիկաներ:  2  տարի  անընդմեջ   ՀՕՖ-ը    համագործակցում  է Ամերիկայի   «Մանկական  ինտենսիվ  թերապիայի  ասոցիացիայի»   հետ  և  Հայաստանի  և  Արցախի   բժիշկների   համար իրականացվում  են   մի  շարք   ծրագրեր:   Հայաստանից  և  Արցախից    20  բժիշկ  մասնակցել է    ասոցիացիայի  կողմից  կազմակերպված   դասընթացներին, որից  հետո       մասնակիցներս  ենք  նմանատիպ   դասընթացներ անցկացնելու  իրավունք ստացել:  Այսօր՝  առաջին  անգամ, Արցախում  մենք այն  իրականացնում  ենք:  Դասընթացի   ընտրված   թեմաները   միանշանակ  արդիական  են,-ասել է   Հ.  Սիմոնյանը   և  ընդգծել,-վերջին   5  տարիների  ընթացքում  մանկական  ինտենսիվ  թերապիայի  վերաբերյալ      նոր մոտեցումներ  են  ի  հայտ  եկել: Ի  պատիվ   մեր   առաջատար  մասնագետների՝   բավականին   բարձրացվել  է   բժիշկների    փորձառությունը. մանավանդ    վերջին   տարիներին  արդեն   ակնառու  են    մանկական  և  նորածնային  մահացությունների   նվազման  դեպքերը»:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ղեկավար  Աննա Չոբանյանն    էլ  ասել  է, որ   իրենք   տարիներ   շարունակ     համագործակցում  են  «Արևիկ»  մանկական  բուժմիավորման  հետ:

«Թեմաների   հրատապությունը   շատ   կարևոր է:  Մենք   ներկայացրել ենք  6  թեմա, որոնք   անհրաժեշտ  են   տեղի  մասնագետների  համար:  Վաղը   մենք  նաև  ծանր  հիվանդների ընդունելություն  կկազմակերպենք»,-ասել է   Ա.  Չոբանյանը:

«Արևիկ»  մանկական  բուժմիավորման    տնօրեն  Մեսրոպ  Մարգարյանն   էլ    նշել  է, որ  դասընթացներին մասնակցում  է  Ստեփանակերտի  և   Արցախի   շրջաններից  շուրջ   50    բժիշկ:

«Ծրագիրը  գործնական    է.  նպատակ  ունի    օգնել   բժիշկներին  ցուցաբերելու  որոշակի    միջամտություններ, վերագնահատելու   հիվանդի    վիճակը  և    շարունակելու   բուժումը: Այս   ծրագիրն    ունի  միջազգային   մշակված   ձևաչափ:    Ծրագիրն   անհրաժեշտ  է բոլոր  նրանց,   ովքեր առաջինն են   շփվում      ծանր  վիճակում  գտնվող  հիվանդների  հետ: Այս  դասընթացների  առանձնահատկությունն  նաև այն է,  որ   բժիշկները      դասընթացների  և՛ սկզբում,  և  վերջում  անց  են   կացնում  թեստեր, որոնցից  պարզ  է  դառնում, թե   ինչպես  է  յուրացվել   դասընթացը,-ասել  է  Մ.  Մարգարյանը  և   հավելել,-այսօր    դասընթացներին  ներկայացվում են    մինչ հիվանդանոցային  և  հիվանդանոցային  պայմաններում հիվանդների   նկատմամբ  բժիշկների   նոր  մոտեցումների  ձևերը»: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search