ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ի ժամը 15:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլ 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: