Հայաստանում տեղաբաշխված ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազայում չորրորդ սերնդի ՄիԳ-29 կործանիչների օդաչուները ձեռնամուխ են եղել նավավարման բարդ տարրերի կատարման հատուկ պարապմունքներին:
Ռուսական ռազմակայանի օդաչուները հատուկ պարապմունքներ են սկսել Հայաստանի երկնքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՌԴ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ օդաչուները թռիչքային վարժանքներ են կատարելու ստրատոսֆերայում՝ ավելի քան 10 հազար մետր բարձրության վրա՝ նավավարման բարդ եւ խմբային տարրեր իրականացնելով զույգերով եւ մարտական օղակի կազմում:
Նավավարման բարդ բաղադրիչների կատարմանը թույլատրված են առաջին եւ երկրորդ կարգի օդաչուները, որոնք ունեն ավելի քան 500 թռիչքաժամ, ինչպես նաեւ երրորդ կարգի երիտասարդ օդաչուները, որոնց ՄիԳ-29 ուսումնավարժական ինքնաթիռներում կուղեկցեն բարձրակարգ հրահանգիչները: