Շվեյցարիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Բաքվում Շվեյցարիայի դեսպանը կոչ է արել կողմերին վերսկսել բանակցությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: verelq.am-ի հաղորդմամբ՝ այս մասին Trend գործակալությանն ասել է Ադրբեջանում Շվեյցարիայի դեսպան Ֆիլիպ Շտադլերը:
Նրա խոսքով, կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և ավելի արդյունավետ խաղաղ բանակցություններ վարեն:
«Ցանկացած հակամարտություն բացասական ազդեցություն է թողնում հարևան երկրների վրա, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի վրա»,- ասել է դեսպանը: