Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կոչ անում առավել ակտիվացնել Հայաստան-Սփյուռք համագործակցությունը:
Արա Աբրահամյանը կնպաստի Հայաստանում ներդրումների ակտիվացմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողների հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ասաց, որ գոհ է Հայաստանի ներկայիս կառավարությունից և իր կողմից ամեն ինչ կանի գործող վարչապետին օգնելու համար։ Նա նաև հավելեց, որ սփյուռքի և Հայաստանի հայերը պետք է միասին լինեն և սատարեն միմյանց, քանի որ բացի հայերից ոչ ոք չի կառուցի մեր երկիրը: «Ամեն մի հայ պետք է միանա Հայաստանում ներդրումներ անելու կոչին: Շատերն իրենց ունեցածի սահմաններում կարող են գալ և սեփական առաջարկությունները անել»,- նշեց Աբրահամյանը: Նրա խոսքով` 67 երկրներում կա հայկական սփյուռք, և եթե կարողանանք այդ համայնքներից մշակույթը, գիտությունը, սպորտը «ներկրել» Հայաստան` այն կդառնա գերհզոր երկիր: Իր հերթին Աբրահամյանը նաև խոստացավ այնպես անել, որպեսզի ներդրումները Հայաստանում ակտիվանան: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ փետրվարի 27-ին կոչով դիմել է սփյուռքահայությանը` հորդորելով մասնակից լինել հայրենիքի ապագայի կառուցմանը: