Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին այցելել է ԼՂՀ Գերագույն դատարան եւ մասնակցել Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
Նախագահ Սահակյանը ընդգծել է արդյունավետ ու անաչառ դատական համակարգի դերը` ժամանակակից իրավական պետություն կառուցելու գործում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին այցելել է ԼՂՀ Գերագույն դատարան եւ մասնակցել Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը շնորհավորել է ոլորտի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի առթիվ եւ ընդգծել, որ արդյունավետորեն գործող, անաչառ դատական համակարգը հանդիսանում է ժողովրդավարության առանցքային ինստիտուտներից մեկը, առանց որի անհնարին է պատկերացնել ժամանակակից իրավական պետությունը եւ քաղաքացիական հասարակությունը, պաշտպանել արդարությունը, մարդկանց օրինական շահերը, իրավունքներն ու ազատությունները, ապահովել բոլորի հավասարությունը օրենքի առջեւ:Նախագահը նշել է, որ ակնառու են համակարգում առկա խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը եւ այստեղ գրանցված դրական արդյունքները՝ միաժամանակ հավելելով, որ հատուկ ուշադրության կենտրոնում պետք է լինեն չլուծված հարցերն ու անելիքները, որոնք պահանջում են համառ, սկզբունքային ու շարունակական աշխատանք:
Բակո Սահակյանը ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար արժեքավոր նվերներ է հանձնել ոլորտի մի խումբ ներկայացուցիչների: