ԵՏՀ-ն որոշում է կայացրել Պաղեստինին ԵՏՄ-ի հետ առեւտրի արտոնյալ պայմաններ տրամադրելու մասին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պուտին․ Պաղեստինը ԵՏՄ-ի հետ առեւտրի արտոնյալ պայմաններ կստանա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հույս ունենք, որ երկկողմանի առեւտրային կապերի վրա դրական ազդեցություն կթողնի ԵՏՀ-ի որոշումը՝ Պաղեստինը սակագնային արտոնությունների միասնական համակարգի օգտատերերի ցանկում ներառելու մասին։ Հիմա մի շարք պաղեստինյան ապրանքներ ԵՏՄ տարածք ներկրվելու ժամանակ կազատվեն մաքսատուրքերից», ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է նա։
Մինչ այդ Պուտինը Սոչիում ընդունել էր Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին, որը աշխատանքային այցով Ռուսաստանում է գտնվում։