Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը պահանջում Է հրաժարվել պաղեստինյան պետության կողմից Իսրայելի ճանաչումից եւ նրա հետ տնտեսական համագործակցությունից:
Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը պահանջում Է հրաժարվել Իսրայելի ճանաչումից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, հայտնել Է Պաղեստինի ազատագրման դեմոկրատական ճակատի գլխավոր քարտուղար Նայիֆ Հավաթմեն:
«Մենք որոշում ենք ընդունել ձեռնարկել մի շարք միջոցներ, այդ թվում՝ հրաժարվել Իսրայելի ճանաչումից: Մենք դա անում ենք ի պատասխան այն բանի, որ Իսրայելը հրաժարվում Է ճանաչել պաղեստինյան պետությունը, մինչդեռ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը ճանաչում Է պաղեստինյան պետության ստեղծման իրավունքը՝ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով:
Մենք նաեւ առաջարկել ենք հրաժարվել Փարիզի տնտեսական արձանագրությունից, Իսրայելի հետ դադարեցնել համագործակցությունը տնտեսության բնագավառում»,-հայտարարել Է Հավաթմեն Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում: Նա ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ Իսրայելի 2019 թվականի բյուջեի նախագիծը կազմում Է 141 մլրդ դոլար այն դեպքում, երբ Պաղեստինի բյուջեն՝ 6 մլրդ դոլար:
«Մեր ժողովուրդն ավելի քան 2 մլրդ դոլար Է վճարում հարկերի տեսքով, մենք նաեւ այն ապրանքների զգալի մաքսատուրքեր ենք վճարում, որոնք Իսրայելի տարածքով Պաղեստին են հասցվում ցամաքային եւ օդային ճանապարհներով: Նաեւ Իսրայելը 2 մլրդ դոլար Է վերցնում այն միջոցներից, որոնք Պաղեստինն ստանում Է որպես օգնություն»,-նշել Է Հավաթմեն: Պաղեստինի ազատագրման դեմոկրատական ճակատը մտնում Է Պաղեստինի ազատագրման կազմակերպության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: