Artsakhpress

Քաղաքական

Վաղուց ժամանակն է, որ համանախագահների ինստիտուտը գործիքակազմ մշակի և հետևողական քայլերի դիմի. Կարեն Բեքարյան (Tert.am)

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին անգամ կատարած հայտարարությանը, որ Ադրբեջանի կողմից է սկսվել սահմանի լարվածությունը և նկատեց, որ հասկանալի էր, թե ինչու բավական լայն արձագանք ստացավ:

Վաղուց ժամանակն է, որ համանախագահների ինստիտուտը գործիքակազմ մշակի և հետևողական քայլերի դիմի. Կարեն Բեքարյան (Tert.am)

Վաղուց ժամանակն է, որ համանախագահների ինստիտուտը գործիքակազմ մշակի և հետևողական քայլերի դիմի. Կարեն Բեքարյան (Tert.am)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Որովհետև ամենաբարձր մակարդակից սկսած մինչև փորձագիտական վերլուծություններում ասում էին, որ համահարթեցված, անհասցե ու անատամ հայտարարությունները հերիք չի ոչինչ չեն տալիս, այլ Ադրբեջանը դա ընկալում է որպես իր գործողությունների բացարձակ խրախուսում և, հետևաբար, այդ տեսակետից բավական դրական քայլ էր, որ վերջապես հստակ հասցեականություն ուներ»,-ասաց նա:

Բեքարյանի խոսքով նման հստակ գնահատականը դրական էր, բայց այստեղ էլ կա խնդիր, քանի որ շարունակականության խնդիր կա:

«Որովհետև եթե դա լինի միանգամյա ակցիա, դա խնդիր չի լուծելու, և, հետևաբար համանախագահության կարգի խնդիր կա այդ գիծը շարունակելու: Եվ կա նաև երկրորդ խնդիրը՝ հայտարարությունը գործիք է և, ուստի, հաջորդ գործիքները մշակվա՞ծ են, որովհետև օրինակ հիմա Ադրբեջանը այդ հայտարարությանը որևէ լրջություն չտվեց և գործելաոճ չփոխեց, հաջորդ քայլը որն է: Հետևաբար, վաղուց ժամանակն է, որ համանախագահների ինստիտուտը գործիքակազմ մշակի և հետևողական քայլերի դիմի, և կոնֆլիկտի կողմերից այս դեպքում Ադրբեջանին իր տեղը ցույց տալու»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ սահմանին կրկին հայ զինվոր է զոհվել, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանը ոչ թե  անտեսում է, այլ դեռ մի բան էլ սպառնում, Բեքարյանը համաձայնեց, թե ինչ-որ չափով՝ այո:

«Դրա համար եմ  ասում, որ Ադրբեջանը կարողացել է այս տարիների ընթացքում բոլորին համոզել, որ իր վրա վստահություն ունենալը միամտություն է, բայց հիմա վստահություն չունենալը մի հարց է, փորձերը բերել նորմալ դաշտ՝ այլ հարց: Հիմա հայտարարությունն այդ խնդիրը, ինչպես տեսնում եք, չի լուծում, և դրա համար եմ ասում, որո՞նք են հաջորդ քայլերը: Ժամանակն է, որ լինի կամքի  առկայություն և համանախագահներն այդ գործիքակազմն աշխատեցնեն»,-ասաց նա:

Հարցին՝ կիսո՞ւմ է այն մտահոգությունները, թե սրանով Ադրբեջանը պատրաստվում է պատերազմական գործողությունների վերսկման, Բեքարյանը պատասխանեց. «Ադրբեջանի կեցվածը և անվստահությունն իր նկատմամբ, ներքին խժդժությունները, չնայած չերևացող, հաշվի  առնելով փակ գործելաոճը, այս ամենը մեզ պետք է հուշի, որ որևէ պարագայում  զգոնությունը կորցնելու իրավունք չունենք, պատերազմի հավանականությունը կա ցանկացած պահի և այս պարագայում հույս դնել համանախագահության կամ նրա որևէ հայտարարության վրա, դա, իհարկե, իրատեսական չէ: Առաջինը՝ պետք է մեր հույսը դնենք մեր վրա, մեր բանակի վրա, ՀՀ և Արցախի հանրապետությունների Զինված ուժերի վրա, և այդ տեսակետից չեմ կարծում, որ որևէ բան է փոխվել, որ մենք մեզ թուլացնենք կամ զգոնությունը կորցնենք»:

Իսկ թե նման սադրանքների շարունակությունից կարելի՞ է  եզրակացնել, որ ականատես կլինենք ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ավելի կոշտ մեխանիզմների կիրառման, Կարեն Բեքարյանը նշեց, թե հայտարարությունն, իր կարծիքով, առաջին ծիծեռնակներից է. «Թեև ուշ տեսանք, շատ ուշ, որովհետև շատ-շատ խնդիրներ լրիվ այլ ձևով կլինեին, եթե այդ հասցեական աշխատաոճն ավելի  շուտ նկատվեր, բայց, իհարկե, պետք է հիմա հուսալ և աշխատել այդ ուղղությամբ, որ կամքի ցուցաբերում դրսևորվի համանախագահների կողմից հաջորդականության գործիքները հասկանալու առումով»,- ասաց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search