Առաջին ռոբոտ-ոստիկանը պաշտոնապես միացել է Դուբայի ոստիկանության կազմին։
Դուբայում սկսել է աշխատել առաջին ռոբոտ-ոստիկանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Arabian Business պարբերականը։
Ռոբոտի հասակը կազմում է 170 սմ, քաշը՝ 100 կգ։ Այն հանդերձված է էմոցիաների դետեկտորով, որը ճանաչում է ժեստերն ու ձեռքերի ազդանշանները 1.5 մետր հեռավորությունից։ Այն կարող է նաև ճանաչել զրուցակցի էմոցիաներն ու դեմքի արտահայտությունները։
Պարեկելով փողոցներում՝ ռոբոտը կօգնի ոստիկանությանը գտնել իրավախախտներին, տրամադրել համապատասխան տեսանյութեր։ Ինչպես հայտնել են Դուբայի ոստիկանությունում՝ ռոբոտը կոչված է օգնելու մարդկանց փողոցում, հասարակական վայրերում, ինչպես նաև պայքարելու հանցավորության դեմ և ապահովելու քաղաքային անվտանգությունը։
Ռոբոտը կարողանում է տեղանքում կողմնորոշվել ՝շնորհիվ ներկառուցված նավիգատորի, կարող է շփվել 6 լեզուներով և բնակիչներին տրամադրել հնարավորություն՝ իր միջոցով կատարելու ոստիկանական ծառայությունների դիմաց վճարումներ։