Ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ գրասենյակի միջազգային դիտորդների թիվը 7-ի հասցնելու մասին համաձայնություն է ձեռք բերվել:
Իգոր Պոպով. Միջազգային դիտորդների կազմը կավելանա՝ հասնելով 7-ի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ԱՊԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը:
Նրա խոսքով՝ սրան համաձայն են երկու կողմերն էլ: «Սակայն դեռեւս տարաձայնություններ կան մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ դիտորդների տեղակայման վայրի, նրանց գործունեության ֆինանսավորման կարգի եւ տեխնիկական այլ հարցերի: Ներկայում ԵԱՀԿ գործող ավստրիական նախագահությունը Կազմակերպության Քարտուղարության համապատասխան կառույցների եւ կողմերի ներկայացուցիչների հետ միասին զբաղվում է դրանց համաձայնեցմամբ»,- նշել է նա: