Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը սադրանք է անվանել իր երկրից հինգ ռուս դիվանագետների արտաքսումը։
Մոլդովայի նախագահը սադրանք է որակել երկրից հինգ ռուս դիվանագետների արտաքսումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Ուզում եմ ձեզ վսահեցնել, որ խորապես վրդովված եմ մոլդովական դիվանագիտության ներկայացուցիչների կողմից տվյալ ոչ բարյացակամ քայլով ու կտրականապես դատապարտում եմ այն»,- հայտնել է Դոդոնը։
Նա հավելել է, որ դիվանագետների արտաքսումը համարում է վրդովեցուցիչ քայլ «մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի նկատմամբ»։ «Դա ամենայն հավանականությամբ արվել է արեւմուտքի հրամանով, գուցե նույնիսկ օվկիանոսի մյուս կողմից, նրանց հրամանով, ովքեր մտահոգված են , որ Նախագահության ու Կրեմլի միջեւ վերջապես ձեռք է բերվել կառուցողական ու արդյունավետ երկխոսություն»,- ենթադրել է Մոլդովայի նախագահը։