Տասնյակ մարդիկ են զոհվել, հարյուրից ավելին վիրավորվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրականացված պայթյունի հետեւանքով:
Քաբուլում պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին, հայտնել Է «Պաժվակ» գործակալությունը: «Տասնյակ մարդիկ են զոհվել, եւս ավելի քան 100-ը վիրավորվել Քաբուլում տեղի ունեցած պայթյունից»,- ասված Է գործակալության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ: Ավելի վաղ գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը, հայտնել Էր 60 վիրավորների մասին: Իր հերթին «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, վկայակոչելով աֆղանիցի պաշտոնյաների, հայտնել Է որ պայթյունի հետեւանքով 50 մարդ Է «սպանվել ու վիրավորվել»: Քաբուլում ուժգին պայթյունը որոտացել Է մայիսի 31-ի առավոտյան նախագահական պալատից եւ օտարերկրյա դեսպանատներից ոչ հեռու: Բազմաթիվ շենքեր վնասված են, կոտրվել են դրանց պատուհաններն ու դռները: Reuters գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը, հայտնել Է, որ պայթյունը տեղի Է ունեցել Գերմանիայի դեսպանատան մոտ: Պայթել ականապատված ավտոմեքենա: Պայթյունի հետեւանքով նաեւ վնասվել Է Քաբուլում Սինհուա գորակալության բյուրոյի շենքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: