Պեկինը նորից Վաշինգտոնին ու Սեուլին կոչ է անում դադարեցնել Հարավային Կորեայի տարածքում ամերիկյան THAAD ՀՀՊ տեղակայումը։
Պեկինը նորից Վաշինգտոնին ու Սեուլին կոչ է անում դադարեցնել THAAD ՀՀՊ տեղակայումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳ նախարար Խուա Չունյինը, փոխանցում է «Սինհուան»։
Կորեայի հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը նախօրեին կարգադրել է հետաքննել THAAD ՀՀՊ համակարգերի չորս լրացուցիչ մեկնարկային սարքերի չթույլատրված տեղակայումը երկրում
Խուա Չունյինը նշել է, որ չինական կողմը ուշադրություն է դարձրել այդ հաղորդագրություններին ու լուրջ մտահոգություն է հայտնել այդ հանգամանքների կապակցությամբ։ Նրա խոսքով THAAD ՀՀՊ-ի հարցով Չինաստանի դիրքորոշումը հստակ է ու հետեւողական։ Հարավային Կորեայում THAAD համակարգերի տեղակայումը լուրջ վնաս կհասցնի Չինաստանի ռազմավարական անվտանգության շահերին, կխախտի տարածաշրջանում ռազմավարական հավասարակշռությունը ու չի նպաստի Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը։