Artsakhpress

Քաղաքական

Թալիշում մոտ օրերս կսկսվեն դպրոցի և մանկապարտեզի շինարարության աշխատանքները

Արցախի Հանրապետության Թալիշ համայնքում շինարարական աշխատանքներն ընթանում են գյուղապետարանի և հանդիսությունների շենքերի շրջանում, իսկ մոտ օրերս կսկսվեն դպրոցի և մակնապարտեզի շինարարության աշխատանքները:

Թալիշում մոտ օրերս կսկսվեն դպրոցի և մանկապարտեզի շինարարության աշխատանքները

Թալիշում մոտ օրերս կսկսվեն դպրոցի և մանկապարտեզի շինարարության աշխատանքները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին Թալիշում ճեպազրույցի ժամանակ ասաց համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը: Նա նաև տեղեկացրեց, որ դրան զուգահեռ կընթանան երեք անհատական տների շինարարությունները:

«Հին դպրոցը չի վերանորոգվում զուտ այն պատճառով, որ դիրքերից ուղիղ նշանառության տակ է գտնվում: Նոր դպրոցը կկառուցվի գյուղապետարանի և հանդիսությունների շենքի արանքում: Վրանային ավաններում և իրենց տներում արդեն իսկ մի շարք տղամարդիկ են ապրում: Նրանք հետևում են գյուղի աշխատանքներին, ծառայություն են մատուցում: Իսկ ընտանքիները ժամանակավոր ապաստանում են համայնքի տարածքից դուրս,  հիմնականում՝ Ալաշանում»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ ապրիլյան իրադարձություններից հետո վնասները հաշվարկվել են և  Կառավարության կողմից դրանց փոխհատուցման առաջին փուլն արդեն կատարվել է: Գյուղապետի խոսքով՝ բնակչության ունեցած մեքենաները, որոնք վնասվել էին թշնամու կողմից, արդեն փոխհատուցվել են, իսկ երկրորդ փուլով կփոխհատուցվի անասնագլխաքանակը:

«Թալիշի  բնակաչության համար կրակոցները շատ սովորական են դարձել: Այժմ մենք նոր մոտեցումներով ենք փորձում դիմադրել այդ կրակոցներին և ապահովել անվտանգությունը: Նոր կառուցվող բոլոր շինությունները կունենան իրենց ապաստարանները: Այս տարի Թալիշում բերքը շատ է և համոզված եմ մեր բնակիչներն անպայման թափ են տալու Թալիշի թութը և ծառների բերքերը»,- ասաց Պետրոսյանը՝ վտահեցնելով, որ Հայաստանում ապրող՝ Թալիշի բնակիչների մոտ ցանկություն կա վերադառնալու:

Ապրիլյան քառօրյա պատերազմի տարիներին Թալիշ գյուղն ակրկակոծել էր երեք կողմերից՝ բացառությամբ թիկունքից: 


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ստեփանակերտ քաղաքում հայտաբերվել է կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Արայիկ Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՀ քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների

Search