Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կատարվել են քայլեր, որոնք նպաստել են նաև Արցախի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացմանը` սկսած ռուս քաղաքացիների համար անցագրային արտոնությունից:
Արցախում զարգանում է զբոսաշրջությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ ԱՀ կառավարությունը նույնպես կողմ է այդ քաղաքականությանը: «Անցած տարիների համեմատ զբոսաշրջության ցուցանիշը չի նվազել: Հյուրանոցներից տեղեկություն ունեմ, որ արդեն մարդաշատ է: Կարեւորը, որ աճը զգում ենք: Երբ զգանք, որ զբոսաշրջիկներին հյուրանոցները չեն բավականացնում, մի քանի նախագիծ կսառեցնենք եւ կարագացնենք հյուրանոցների կառուցման աշխատանքները: Օրինակ, Վերածննդի հրապարակի մոտ գտնվող շենքի ներդրումը պատրաստ է` հյուրանոց կառուցելու համար: Մինչեւ վերջերս հյուրանոցների քանակը ոչ թե բավարար էր, այլ շատ-շատ էր»,- ասաց Հարությունյանը: Նրա դիտարկմամբ՝ տնտեսական աճի ուղղությամբ 2018-2019 թվականների համար ստեղծված են նախադրյալներ: Մի քանի տարի առաջ պետք է սկսել, որ տարիներ հետո հնարավոր լինի արդյունք ունենալ՝ համոզված են Արցախում: