Տավուշի մարզում մայիսի 4-ին ականի պայթյունից վիրավորված զինծառայող Շիրազ Սահակյանը կրկին կվիրահատվի:
Ականի պայթյունից տուժած զինծառայողին կրկին կվիրահատեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից: Նրան կվիրահատեն, երբ վիճակը կայունանա:
Շիրազ Սահակյանի ոտքը անդամահատել էին: Նա Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչ է: 48-ամյա զինծառայողն ամուսնացած է, երկու երեխաներն ուսանող են: