Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստեղծելու մեջ:
Խամենեին ԱՄՆ-ին մեղադրել է ԻՊ-ը ստեղծելու մեջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա նշել է, որ ԱՄՆ-ն չպետք է միջամտի տարածաշրջանի գործերին, փոխանցում է ԻՌՆԱ-ն:
«ԱՄՆ-ն ահաբեկիչ է, այն հովանավորում է ահաբեկիչներին եւ պաշտպանում Սիոնիստական ռեժիմը՝ ահաբեկչության ոգեշնչողին: Այս պատճառով անհնար է ԱՄՆ հետ գործ ունենալ»,- ասել է Խամենեին: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն եւ նրա գործակալները տարածաշրջանն ապակայունացնում են այնպես, ինչպես դա արել են Հյուսիսային Աֆրիկայում, Արեւմտյան Ասիայում, Սիրիայում եւ Իրաքում: