Հայաստանում UNICEF-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը կպատասխանի երեխաների իրավիճակի վերաբերյալ հարցերին:
Հենրիխ Մխիթարյանը կպատասխանի Հայաստանում երեխաների իրավիճակի վերաբերյալ հարցերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Երեխաները վաղը զեկույց են ներկայացնելու մեր Բարի կամքի դեսպանին իրենց առնչվող խնդիրների եւ երազանքների մասին: Գրե՛ք Ձեր հարցերը Հայաստանում երեխաների իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններում ՝ միանալով մեր էջին վաղը՝ երեւանյան ժամանակով 10:45-ին: Նրա հետ միասին սիրով կպատասխանենք Ձեր հարցերին»,- նշվում է հայտարարությունում, փոխանցում է UNICEF Armenia-ի ֆեյսբուքյան էջը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը նախորդ տարի էր նշանակվել Հայաստանում UNICEF-ի բարի կամքի դեսպան: