Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկները շարունակում են հաղթանակների շարքը:
Բռնցքամարտի ԵԱ. Կարեն Տոնականյանը հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը հաղթել է թուրք Իբրահիմ Գոգչեկին և դուրս եկել 1/8 եզրափակիչ, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի քարտուղարությունը:
Այսպիսով, պայքարի մեջ մտած Հայաստանի 4 ներկայացուցիչները միայն հաղթանակ են տոնել:
Այսօր երեկոյան ռինգ դուրս կգա նաև 75 կգ քաշային Արման Դարչինյանը: Վերջինս կմրցի Էստոնիան ներկայացնող Արտուր Զարվայի հետ: