«Աստանա ԷՔՍՊՕ-2017» ազգային ընկերության ղեկավար Ահմեթժան Եսիմովը հայտնել Է, որ ԷՔՍՊՕ-2017 ցուցահանդես Է այցելել ավելի քան 300 հազար մարդ:
«Աստանա ԷՔՍՊՕ-2017» ցուցահանդես Է այցելել ավելի քան 300 հազար մարդ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունը մեծ Է: Այսօրվա դրությամբ այստեղ այցելել Է ավելի քան 300 հազար մարդ, իսկ ԷՔՍՊՕ-ի օբյեկտներ այցելություններն անցնում են 2 միլիոնից: Միջազգային լսարանի պոտենցիալ ընդգրկումը կազմել Է 1,5 միլիոն, ընդամենը մինչեւ տարեվերջ սպասում ենք, որ այցելուների թիվը կհասնի 2,5 միլիարդի»,- ասել Է Եսիմովը «Ղազախստանի Sputnik»-ի հետ կայացած զրույցում: ԷՔՍՊՕ-2017 ցուցահանդեսը Ղազախստանի մայրաքաղաքում մեկնարկել Է հունիսի 10-ին եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 10-ը: ԷՔՍՊՕ-ի ցուցահանդեսներում աշխարհի բոլոր պետությունները ցուցադրում են իրենց տեխնոլոգիական, գիտական, մշակութային լավագույն ձեռքբերումները: Դրանք գլոբալ զարգացման նոր օրակարգ են ձեւավորում: