Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը ՆԱՏՕի անդամ երկրների պաշտպանության նախարարների հավաքի շրջանակում Բրյուսելում հանդիպել է ԱՄՆ գործընկերոջ՝ Ջեյմս Մաթիսի հետ:
Թուրքիայի պաշտպանության նախարարը Բրյուսելում հանդիպել է ԱՄՆ գործընկերոջ հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Շուրջ մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային հարցեր, մասնավորապես իրադրությունը Սիրիայում, Իրաքում, Կատարում և Աֆղանստանում:
Ըշըքը թուրքական կողմի մտահոգությունն է հայտնել գործընկերոջն այն փաստի առնչությամբ, որ Միացյալ Նահանգները զենք է տալիս Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը (PYD) և «Ժողովրդի պաշտպանության ուժերին» (YPG):Ջեյմս Մաթիսն էլ հարցի առնչությամբ նշել է, որ PYD/YPGի հետ հարաբերությունները պայմանավորված են ներկա պահի խնդիրներով և որ դրանք երկարաժամկետ չեն: