Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպման գլխավոր թեման կդառնա ահաբեկչությունների դեմ պայքարը։
Մեյի և Մերկելի հանդիպման գլխավոր թեման կդառնա ահաբեկչությունների դեմ պայքարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի կունենա այսօր։
«Այս հանդիպումը իրականացվում է G20 գագաթնաժողովի պատրաստությունների շրջանակում։ Ուշադրության կենտրոնում կլինեն ահաբեկչությունների դեմ պայքարի խնդիրները։ Ինչպես սպասում ենք՝ Brexit-ը ևս կքննարկվի»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը։
Մեծ Բրիտանիայում վերջին երեք ամիսներին իրականացվել է չորս ահաբեկչություն։