ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ թվով ստորագրություններ հավաքվել են, սակայն դեռեւս քարտուղարություն ներկայացված չեն:
Ագրամունտին հեռացնելու համար անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել են. Արփինե Հովհաննիսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին NEWS.am-ին ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
«Այժմ քննարկվում է դրա քաղաքական նպատակահարմարության հարցը, որքանով է ճիշտ այժմ դա ներկայացնել»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Թե երբ ստորագրությունները կներկայացվեն քարտուղարություն, դեռեւս հստակ չէ: Նշենք, որ հունիսի 30-ը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի վերջին օրն է եւ ամենայն հավանականությամբ, հարցը կքննարկվի աշնանային նստաշրջանի առաջին օրը: