Artsakhpress

Քաղաքական

Արցախում մեկ անգամ էլ է խորհրդարանը նախագահ ընտրել

lragir.am-ի զրուցակիցն է Արցախի ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանը:

Արցախում մեկ անգամ էլ է խորհրդարանը նախագահ ընտրել

Արցախում մեկ անգամ էլ է խորհրդարանը նախագահ ընտրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ Ստորև ներկայացնում ենք հարցազրույց ամբողջությամբ՝

Պարոն Թովմասյան, Արցախի խորհրդարանում ամենամեծ կուսակցությունը՝ «Ազատ Հայրենիքը», արդեն ունի՞ որոշում, թե ում թեկնածությունն է պաշտպանելու հուլիսի 19-20-ին կայանալիք Արցախի նախագահի ընտրություններում, որը տեղի է ունենալու ԱԺ-ում։

Օրերս տեղի ունեցավ «Ազատ Հայրենիք» կուսակցության կենտրոնական խորհրդի նիստը, որտեղ հայտարարվեց, որ հուլիսի 5-ին, ժամը 3-ին, Շուշիի մշակույթի պալատում տեղի է ունենալու «Ազատ Հայրենիք» կուսակցության 6-րդ համագումարը։ Օրակարգի հարցերից հանրությանն ամենաշատը հուզում է երկու հարց՝ ով կլինի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահը և ո՞ւմ է առաջադրելու և պաշտպանելու Արցախի նախագահական ընտրություններում «Ազատ Հայրենիք» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը։

Կուսակցության կենտրոնական խորհրդում որոշում է կայացվել, որը կներկայացվի համագումարում, հուլիսի 5-ին։ Ըստ այդմ՝ «Ազատ Հայրենիք» կուսակցությունն առաջադրելու և պաշտպանելու է Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը։

Հնարավոր է նաև կուսակցության ղեկավարի փոփոխությո՞ւն։

Ոչ։ «Ազատ Հայրենիք» կուսակցության կենտրոնական խորհուրդն ունի 77 հոգանոց կազմ, որը հաստատեց համագումարը։ Իսկ հին կազմը միաձայն որոշեց, որ «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահը շարունակելու է իր աշխատանքը։

Առաջին անգա՞մ է, որ Արցախում նախագահին ընտրելու է Ազգային ժողովը։

Ոչ, առաջին անգամ չէ։ 1990-ականներին ԼՂՀ խորհրդարանում, այն ժամանակ դա Գերագույն խորհուրդն էր, 2,5 տարով երկրի նախագահ է ընտրվել Ռոբերտ Քոչարյանը։ 1996 թվականի նոյեմբերի 26-ին, արդեն համաժողովրդական քվեարկությամբ ընտրվեց ԼՂՀ առաջին նախագահը:

Իսկ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվա՞ծ է ձեր համագումարին։

Մենք դրսում այդքան մեծ կապեր չունենք։ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը համագործակցում է Հայաստանի հանրապետական կուսակցության հետ։ Իսկ ընդհանուր առմամբ, մենք դրսից մարդիկ չենք հրավիրել մեր 6-րդ համագումարին։

Արցախում սահմանադրական հանրաքվե տեղի ունեցավ, որով երկիրն անցավ սուպերնախագահական կառավարման համակարգի։ Այս առումով, գերագույն գլխավոր հրամանատարն արդյոք անսահմանափակ լիազորություններով օժտվա՞ծ չէ և արդյոք դուք այստեղ վտանգներ տեսնում եք։

Ես չեմ կարծում, որ Արցախում կառավարման սուպերնախագահական համակարգ է ընտրված։ Եթե ուշադիր կարդացել եք նոր սահմանադրության բոլոր կետերը, ապա կտեսնեք, որ այնտեղ սուպերնախագահական համակարգ չկա։ Դա ուղղակի նախագահական կառավարման մոդել է և Ազգային ժողովի դերի հստակեցում։ Նոր սահմանադրությամբ, երկրի նախագահը չի կարողանում ցրել Ազգային ժողովը, քանի որ ցրելու դեպքում ինքը նաև հրաժարական է տալիս, և ընդհակառակը, եթե խորհրդարանն անվստահություն է հայտնում նախագահին, Ազգային ժողովը նույնպես ցրվում է։  Այս առումով բազմաթիվ լծակներ կան, հետևաբար չի կարելի ասել, որ ընտրվել է սուպերնախագահական մոդել։

Օրերս Հայաստանի ԱԺ-ում ԼՂ խնդրի կարգավորմանն անդրադարձել էր Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ անհնար է առանց Արցախի որևէ համաձայնության գալ: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

Ես գնահատում եմ, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վկայակոչել է ԼՂՀ Սահմանադրության 173-րդ հոդվածը։

Վերջին շրջանում փոխվե՞լ է իրավիճակը սահմանին։

Մեր առաջնագիծը, համեմատած մինչև 2016 թվականի ապրիլի 2-ը եղած վիճակի հետ, բավականաչափ ամրացել է, բավական աշխատանքներ կատարվել են, առաջանագիծն այս պահին գտնվում է նորմալ վիճակում։ Դեռ ավելին՝ կարծում եմ՝ երկրի նախագահ Բակո Սահակյանն արդեն բարձրաձայնել է, որ առաջնագիծը պետք է ունենա նաև շուրջօրյա ջրամատակարարում։ Այս ուղղությամբ ևս առաջնագծում աշխատանքներ են կատարվել։ Ցանկացած զինվորի կյանք մեզ համար թանկ է, և Հայաստանի ու Արցախի իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ առաջնագիծը լինի նորմալ վիճակում։

Ամեն ինչ ըստ պլանի առաջ է գնում։ Եվ Արցախի իշխանությունների, և Արցախի ժողովրդի ուշադրությունը դեպի առաջնագիծն է, դեպի հայ զինվորը։

Դուք նշեցիք, որ ձեր կուսակցությունը համագործակցում է ՀՀԿ-ի հետ։ Հայաստանում ՀՀԿ-ն ընդունված է համարել իբրև ընտրություններ կեղծող կուսակցություն։ Այս առումով դուք մտահոգություններ չունե՞ք, որ օրինակ, նրանց օրինակով կարող են ստվերվել նաև Ղարաբաղի ընտրությունները։

Այս տարվա ապրիլի 2-ին Հայաստանի ԱԺ ընտրություններին մասնակցում էի որպես դիտորդ, և կարող եմ ասել, որ դա ամենաարդար, ամենաթափանցիկ ընտրություններն էին մեր անկախ Հայաստանի պատմության մեջ՝ չհաշված 91թվականի նախագահական ընտրությունները, որոնք նույնպես արդար և թափանցիկ անցան։ Վերջին խորհրդարանական ընտրությունները քայլ առաջ էին, քան նախկին բոլոր խորհրդարանական ընտրությունները։ Սա նաև արձանագրել են Արցախի իմ գործընկերները և միջազգային դիտորդները։ 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search