Մոսկվան վրդովեցուցիչ է համարում, որ ԱՄՆ-ն դեռ չի լուծել Միացյալ Նահանգներում ռուսական դիվանագիտական սեփականության խնդիրը։
Լավրովը վրդովեցուցիչ է անվանել ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական սեփականության շուրջ ստեղծված իրավիճակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնում է News.am-ը։
«Վրդովեցուցիչ իրավիճակ է։ Ես կարծում եմ, որ այնպիսի երկրի համար ինչպիսին ԱՄՆ-ն է՝ միջազգային իրավունքի ջատագովի, պարզապես ամոթ է դրությունը թողնել նման իրավիճակում», -լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Լավրովը։
Նա նշել է, որ Մոսկվայում հասկանում են ԱՄՆ կոնգրեսում տարածված ռուսոֆոբիան՝ այդ հարցի հետ կապված։ Նախարարը հիշեցրել է, որ որոշումն է ընդունել է Բարաք Օբամայի վարչակազմը։ Ըստ Լավրովի՝ Օբամայի վարչակազմը ցանկանում էր առավելագույնս թունավորել ռուս-ամերիկյան հարաբերությունները։