Բաքվում իրանցի զբոսաշրջիկի հագուստը բողոքի ալիք է բարձրացրել:
Բաքվի մոլերից մեկում իրանցի զբոսաշրջիկին ստիպել են հանել «Հայաստան» գրությամբ շապիկը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է minval.az կայքը։ Միջադեպը տեղի է ունեցել 28 Mall առևտրի կենտրոնում, որտեղ իրանցին շրջել է «Հայաստան» գրությամբ վերնաշապիկով:
Առևտրի կենտրոնի այցելուների բողոքից հետո տեղի անվտանգության ծառայության աշխատակիցները ստիպել են իրանցուն փոխել վերնաշապիկը: