Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային, ավագ սերժանտ Արմեն Մեխակի Նազլուխանյանը:
Ադրբեջանի կրակոցից ՀՀ ՊՆ զինծառայող է վիրավորվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Վիճակը միջին ծանրության է: Նրան տեղափոխում են Երեւան»,-ասաց նա:
Վիրավոր զինծառայողին Երեւան են տեղափոխում Իջեւանի բժշկական կենտրոնից: