Եվրոպայի հեռարձակողների միությունը (EBC) մի շարք փոփոխություններ Է կատարել «Եվրատեսիլ»-ի կանոնակարգում այն սկանդալների պատճառով, որոնք տեղի ոնեցան 2017 թվականին Ուկրաինայում մրցույթի նախապատրաստման ու անցկացման ընթացքում:
«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները փոփոխություններ են կատարել մրցույթի կանոնակարգում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հաղորդվում է կազմակերպության կայքում: «Եվրատեսիլ-2017»-ը Կիեւում նշանավորվեց մի քանի անցանկալի միջադեպերով, որոնցից շատերը կարող Էին հանգեցնել այն բանին, որ միջոցառումը տեղափոխվեր կազմակերպիչ երկրի՝ Ուկրաինայի տարածքից: Ամենատհաճ պահերից մեկը կապված Էր երկիր Ռուսաստանի ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովայի մուտքի արգելման հետ: Այդ աղմկահարույց գործից եւ միջոցառառումն անտեսելու Ռուսաստանի որոշումից հետո EBC-ն 2018 թվականից պահանջելու Է երկրներից, որ պատվիրակություններում չլինեն այնպիսի անձինք, ում արգելված Է ժամանել ընդունող պետության տարածք»,- նշվում Է Եվրոպայի հեռարձակողների միության հաղորդագրության մեջ:
Կանոնակարգի եւս մեկ փոփոխություն կապված Է մրցույթի նախապատրաստման ժամանակային շրջանակների ավելի խիստ պահպանման հետ: Խախտումների դեպքում EBC-ն իրավունք կունենա խզել պարտավորագիրը եւ «Եվրատեսիլ»-ի անցկացման իրավունքը փոխանցել այլ երկրի:
Նաեւ EBC-ն ազգային ժյուրիների անդամներից պահանջում Է բացարձակ անկողմնակալություն: