Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին նոյեմբերի 13-ին հայտարարել Է կառավարության արմատական կառուցվածքային եւ նրա կազմի կադրային փոփոխությունների մասին:
Վրաստանի վարչապետը հայտարարել Է կառավարության կազմի փոփոխությունների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոփոխությունների համաձայն, կառավարական գերատեսչությունների թվաքանակը 18-ից կրճատվում Է մինչեւ 14. լուծարքի են ենթարկվում Էներգետիկայի նախարարությունը, բնապահպանության նախարարությունը, սպորտի նախարարությունը, ինչպես նաեւ եվրոպական եւ եվրատլանյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարարի աշխատակազմը: Այդ գերատեսչությունների գործառույթները կդրվեն այլ նախարարությունների վրա:
Մասնավորապես, Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունը նաեւ կզբաղվի Էներգետիկայի եւ բնապաշարների ճյուղերով: Այդ գերատեսչությունը կգլխավորի ֆինանսների գործող նախարար Դմիտրի Կումսիշվիլին, որին այդ պաշտոնում կփոխարինի «Վրաստանի երկաթուղու» գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեն:
Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը նաեւ կզբաղվի շրջակա միջավայրի պահպանությամբ: Այդ գերատեսչությունը կղեկավարի գյուղատնտեսության նախարարության գործող ղեկավար Լեւան Դավիթաշվիլին: Սպորտի ոլորտն այժմ կվերաբերի մշակույթի նախարարությանը, իսկ երիտասարդության հարցերով կզբաղվի կրթության նախարարությունը: Եվրաինտեգրացման պետնախարարի լուծարված աշխատակազմը կդառնա արտաքին գործերի նախարարության բաղկացուցիչ մասը:
Բացի այդ, Վրաստանի նախարարների կաբինետում կատարվել են կադրային վերադասավորումներ. իրենց պաշտոնները կորցրել են ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլին, ինչպես նաեւ կրության եւ գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան:
Նոր գործառույթներով կրթության նախարարությունը կգլխավորի Թբիլիսիի պետհամալսարանի պրոռեկտոր Միխայիլ Չխենկելին, իսկ ՆԳ նախարարության ղեկավարը կլինի Գեորգի Գախարիան, որը Էկոնոմիկայի նախարարության գործող ղեկավարն Է: