ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարում (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է) օգոստոսի 4-ին կանցկացվի երրորդ տուրը:
Sinquefield Cup. Լեւոն Արոնյան vs Սերգեյ Կարյակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ: Տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22:00-ին:
Հիշեցնենք, որ մեկնարկային 2 տուրերում Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթել էր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին եւ պարտվել ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանային:
Sinquefield Cup կտեւի մինչեւ օգոստոսի 11-ը, իսկ ամսի 7-ը հանգստյան օր է։