Մոսկվան իրեն պատասխան միջոցառումների իրավունք է վերապահում՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնելու մասին ԵՄ Խորհրդի որոշման կապակցությամբ:
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել ԵՄ պատժամիջոցների ընդլայնմանը. ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության ու տպագրության բաժանմունքի մեկնաբանության մեջ։
«Մեր երկրի նկատմամբ սահմանափակող միջոցառումների նոր խմբաքանակի ձեռնարկման պատճառները լրիվ անհիմն ենք համարում ու մեզ պատասխան միջոցառումների իրավունք ենք վերապահում։ Հիասթափված ենք, որ աբսուրդի աստիճանի քաղաքականացվում է այն հարցը, որը իրականում տնտեսվարող սուբյեկտների կոմերցիոն սովորական վեճ է։ Վճռականորեն դատապարտում ենք նաեւ այն որպես ռուսական ընկերությունների անբարեխղճություն ներկայացնելու փորձերը»,- ասվում է գերատեսչության մեկնաբանության մեջ։
Նաեւ նշվում է, որ Ռուսաստանը պահպանում է Գերմանիայի ու ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության զարգացման հարցում շահագրգռվածությունը, չնայած սահմանված պատժամիջոցներին։ «Չնայած ստեղծված իրավիճակին՝ մենք հավատարիմ ենք մնում մեր ստանձնած պարտավորություններին։ Մտադիր ենք համատեղ ջանքերով հաղթահարել պատժամիջոցային գործիքների բացասական հետեւանքները»,- շեշտել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։