Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական 59,66,80,130 կգ քաշային կարգերի ըմբիշները:
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Խաչատրյանն ու Մաքսիմ Մանուկյանը հաղթել են մեկնարկային գոտեմարտում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 59 կգ քաշային ըմբիշ Վազգեն Խաչատրյանը հաղթանակով է մեկնարկել որակավորման փուլում: Հայ ըմբիշը 1/16 եզրափակչում 8:3 հաշվով առավելության է հասել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Իլդար Հաֆիսովի նկատմամբ:
Մրցաշարի 1/8 եզրափակչում Վազգեն Խաչատրյանի մրցակիցը կլինի ճապոնացի Կենիչիրո Ֆումիտան:
Գեղեցիկ գոտեմարտում հաղթանակ է տարել նաև 80 կգ քաշային ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը` 10:1 հաշվով առավելության հասնելով իրանցի Յոզեֆ Ղադերիանի նկատմամբ:
1/8 եզրափակչում Մաքսիմ Մանուկյանի մրցակիցը կլինի Շվեդիայի ներկայացուցիչ Ալեքս Միշելը:
Հայաստանը գերծանր քաշային կարգում ներկայացուցիչ չունի: