Կայացել է Համբուրգում մեկնարկող բռնցքամարտի աշխարհի առաջնության վիճակահանությունը:
Բռնցքամարտի ԱԱ. Բաչկովն ու Տոնականյանն իմացել են իրենց մրցակիցներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ինչպես հայտնի է, Հայաստանն աշխարհի առաջնությունում ներկայացնում են Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (64 կգ քաշային կարգ) և Կարեն Տոնականյանը (60 կգ):
Նախնական փուլում Տոնականյանի մրցակիցը ավստրիացի Հարի Գարսիդն է:
Իսկ Հովհաննես Բաչկովը պայքարը սկսելու է 1/8 փուլից և ռինգ է դուրս գալու օգոստոսի 27-ին: Բաչկովի մրցակիցը կլինի Դուշան Սապարամադու (Շրի Լանկա)- Իբրահիմով Բելդուլետ (Ղազախստան) զույգի հաղթողը: