Թուրքիայի ԱԳՆ-ը տարածել է հայտարարություն, որում բացասաբար է գնահատել ԱՄՆ-ի որոշումը՝ նախագահ Էրդողանի 15 թիկնապահների դեմ մեղադրանք առաջադրելու մասին։
Էրդողանի թիկնապահների գործով Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրել է կանխակալության մեջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մենք լրջագույն ձևով բողոքում ենք այն պատճառով, որ այդ կանխակալ մեղադրական եզրակացությունն ընդունվել է»,-ասվում է հաղորդագրությունում։
Նախարարությունն ընդգծել է, որ այդ հարցով իրենց արձագանքը փոխանցվել է Անկարայում ԱՄՆ դեսպանին։
Օգոստոսի 29-ին Էրդողանի 15 թիկնապահների դեմ մեղադրանքներ էին առաջադրվել նախագահ ՝ մայիսին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ ցուցարարների վրա հարձակվելու պատճառով, ինչի հետևանքով տուժել էր առնվազն 9 մարդ։