Էլեկտրաէներգիայի ոլորտում Արցախն ինքնուրույն երկիր է եւ արդեն Հայաստան էլեկտրաէներգիա է արտահանում։
Էլեկտրաէներգիայի ոլորտում Արցախն ինքնուրույն երկիր է. պատգամավոր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին օգոստոսի 31-ին լրագրողների հետ զրույցում ասաց իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր, խորհրդարանական ֆինանսա-վարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ հիդրոէներգետիկայի ոլորտում Արցախում առկա ռեսուրսները թույլ են տալիս այդ ոլորտում մեծ առաջընթաց ապահովել։
«Գյուղատնտեսության ոլորտում եւս Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հնարավորություններ ունի։ Մեծ տարածքներ, որոնք գյուղատնտեսության արդյունավետ զարգացման համար լավ հնարավորություններ են ստեղծում»,- News.am-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Գագիկ Մինասյանը։