Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:
Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սեպտեմբեր ամսվա նոր դասակարգման աղյուսակում Արոնյանը 4-րդ հորիզոնականում է: Նախորդ ամսվա համեմատ առաջադիմել է մեկ հորիզոնականով: Աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Հայ շախմատիստներից դասակարգման աղյուսակում ընդգրկվել են նաև Սերգեյ Մովսեսյանը (72-րդ տեղ), Վլադիմիր Հակոբյանը (79-րդ տեղ), Գաբրիել Սարգսյանը (102-րդ տեղ):