Արցախի Հանրապետությունը ժողովրդավարական և փաստացի անկախ պետություն է. Անկախ նրանից` միջազգային հանրությունը ճանաչում է Արցախի անկախությունը, թե ոչ, որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել այս հանգամանքը:
Արցախը փաստացի անկախ և կայացած պետություն է իր ուժեղ բանակով. Շարմազանովը համոզված է Արցախի միջազգային ճանաչմանը հասնելու հարցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Այն որ Արցախն այս պահին ժողովրդավարական, անկախ պետություն է, կայացած պետություն է իր պետական համակարգով, ինստիտուտներով, քաղաքացիական հասարակությամբ և ուժեղ բանակով, ապացույցն է այն բանի, որ արցախցիների լկռիվն արդար է եղել»,- նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Նա հավելեց, որ միայն մնում է հասնել արցախյան հիմնախնդրի արդարացի լուծմանը, երբ Արցախի բնակչությունը ինքնուրույն կորոշի սեփական ճակատագիրը: «Մենք պետք է հասնենք Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը: Ես համոզված եմ, որ մենք դրան հասնելու ենք »,- եզրափակեց Շարմազանովը: