ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինը փորձել է BBC-ի թղթակցի հավաքագրել՝ հրահրելու նրան լոնդոնյան կամրջի վրա հարձակման՝ ահաբեկչությունից մեկ տարի առաջ։ Ահաբեկչությունը տեղի է ունեցել այս տարվա հունիսին:
Մեծ Բրիտանիայում ԻՊ-ի գրոհայինը փորձել է BBC-ի թղթակցի հավաքագրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պարբերականի հաղորդմամբ՝ հեռուստառադիոընկերությունը հատուկ հետազոտություն է պատրաստել այդ թեմայով, որը տևել է 2 տարի՝ հայտնում է Guardian-ը։ Այդ ընթացքում ԻՊ-ի հավաքագրողներից մեկը կոչ է արել BBC-ի լրագրողին, ով քողարկել է իր գործունեության բնույթը, հարձակում գործել Լոնդոնյան կամրջի վրա միայնակ կամ խմբակային։ Բիրմինգեմից ԻՊ-ի գրոհային Ջունայդ Հուսեյնն առաջարկել է լրագրողին օգնություն ռումբերի նախապատրաստումը յուրացնելու հարցում, սակայն 2015 թվականին ոչնչացվել է սիրիական Ռաքքայում ամերիկյան անօդաչուի հարվածից։ Շփումը, որը կատարվել է ծածկագրված կայքով, շարունակել է խմբավորման այլ հավաքագրող, ով պատմել է ոստիկանության աշխատակցի վրա հարձակման պլանների, ինչպես նաև այն բանի մաին, թե ինչպես կարելի է զենք և զինամթերք ձեռք բերել։ Այդ թեմայով հատուկ թողարկումը եթեր կբարձրանա այսօր Inside Out London հաղորդման ժամանակ։