Artsakhpress

Մշակույթ

Արդի հայ գրականության խնդիրներից եմ համարում թարգմանության պակասը. Լևոն Ադյան

ժամանակակից հայ գրականությունը պետք է թարգմանվի տարբեր լեզուներով ու տարածվի աշխարհում, որպեսզի հասու լինի օտար ընթերցողներին ևս:

Արդի հայ գրականության խնդիրներից եմ համարում թարգմանության պակասը. Լևոն Ադյան

Արդի հայ գրականության խնդիրներից եմ համարում թարգմանության պակասը. Լևոն Ադյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սանկտ-Պետերբուրգում բնակվող գրող Լևոն Ադյանը:

Շուրջ 60 տարի ապրելով հայրենիքից հեռու՝ արցախահայ գրողը նշել է, որ գրականությունը, սեփական երկիրը, ժողովուրդը ու մշակույթն օտարազգի մեծ լսարանին ծանոթացնելու լավագույն միջոցներից մեկն է, ինչը, ցավոք, շատ քիչ է արվում ժամանակակից մեր գրողների կողմից: «Գրականությունը արվեստ է, սակայն Ադրբեջանը պետական մակարդակով այն քարոզչության է վերածել, և սուտը ճշմարտության փոխարեն փորձում է մատուցել արտասահմանցիներին: Մենք այս առումով, դժբախտաբար, շատ պասիվ դերում ենք, ինչը ժամանակակից հայ գրականության առաջնահերթ խնդիրներից եմ համարում: Եթե նույնիսկ որոշ դեպքերում թարգմանություններ ենք կատարում, ապա մեծ մասը մնում է Արցախում և Հայաստանում: Այնինչ թարգմանությունները պետք է կատարել արտասահմանում, որպեսզի օտարներին ավելի հասանելի լինեն: Մեր ունեցած փաստերն իրական և շատ ուժեղ են՝ ոչ միայն մերը ներկայացնելու, այլև հակառակորդի քարոզչական քաղաքականությանը հակազդելու համար»,- ասել է ռուսաստաբնակ գրողը և հավելել, որ հենց այդ համատեքստում է գրվել իր «Հեռացող եզերք» վեպը, որը պատմում է 1990 թվականին Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցած ջարդերի մասին:

«Գիրքը թեև տպագրվել է գրելուց ավելի քան երկու տասնամյակ հետո, բայց մեծ ընդունելություն է գտել ինչպես հայ, այնպես էլ օտար ընթերցողի կողմից: Այն արդեն երկու անգամ վերահրատարակվել է և պատրաստում եմ երրորդ վերա-հրատարակությանը: Դրանում ես ներկայացրել եմ այդ ժամանակաշրջանում կատարված բոլոր իրադարձությունների մասին տեղեկություններ, որտեղ պատմում եմ իմ տեսածը, զգացածը ու ապրածը»,- ասել է Լ. Ադյանը և ավելացրել, որ գրքում ամեն ինչ ներկայացված է իրականությանը համապատասխան, նույնիսկ հերոսների անունները փոխված չեն:

Գիրքը հրատարակություն է ունեցել նաև ռուսերենով: Ներկայումս անգլերենի և արաբերենի թարգմանություներն ընթացքի մեջ են: Շուտով ԱՄՆ-ում սկսվելու են նաև համանուն ֆիլմի նկարահանման աշխատանքները:

Խոսելով ներկայումս ծավալած իր գործունեության մասին՝ Լ. Ադյանը նշել է, որ ապրում և ստեղծագործում է Սանկտ Պետերբուրգում, որտեղ հայկական մեծ համայնք կա, և այնտեղ գործող «Վերնատան»-ը հայ գրողները հաճախակի են հանդիպում, ծավալում քննարկումներ: «Իմ ստեղծագործությունները բոլոր դեպքերում ծնվում են ցավից: Ես շուրջ 60 տարի է՝ ապրում եմ հայրենիքից դուրս, սակայն հիշողություններս կապված են Արցախի հետ, և ես այդ ամենն ամփոփել եմ իմ գրքերում»,- ասել է Լ. Ադյանը:

Նշենք, որ գրող Լևոն Ադյանը ծնվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում, ԱՀ, ՀՀ, ՌԴ և միաժամանակ Սանկտ- Պետերբուրգի գրողների միության անդամ է: Հեղինակ է ինքնուրույն ու թարգմանական ավելի քան 30 արձակ գրքերի, որոնք լույս են տեսել նաև այլ լեզուներով:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search