Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն ընտրվել է UWW-ի մարզիկների կոմիտեի անդամ:
Արսեն Ջուլֆալակյանն ընտրվել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մարզիկների կոմիտեի անդամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայում կայացել է մարզիկների կոմիտեի անդամների ընտրությունը: 6 մարզիկների թվում է նաև հայաստանցի աշխարհի չեմպիոնը:
Բացի Ջուլֆալակյանից, կոմիտեի անդամներ են ընտրվել Օլիմպիական խաղերի չեմպիոն Ջորդան Բարոուզը, աշխարհի չեմպիոն Մելոնին Նումոնվինը, կանանցից՝ Օլիմպիական խաղերի մրցանակակիրներ Յանան Սունը, Օդունայո Ադեկուրոն և Սոֆիա Մատսոնը: