Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մասնակցել է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից անցկավող մարզիկների
Արսեն Ջուլֆալակյանը մասնակցել է ՄՕԿ-ի կողմից կազմակերպվող մարզիկների համաժողովին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզիկների 8-րդ համաժողովը երկու տարի անց կրկին անցկացվում է Լոզանում: Ֆորումների ժամանակ սովորաբար մարզիկներն անձամբ ներկայացնում են առկա խնդիրները և այլ հարցեր: «Հպարտ եմ մասնակից լինել նման կարևոր միջոցառմանը` ներկայացնող ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մարզիկների հանձնաժողովը»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Ջուլֆալակյանը:
Արսեն Ջուլֆալակյանը Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե, աշխարհի 2014 թվականի առաջնության և Եվրոպայի 2009 թվականի ոսկե մեդալակիր է: