Իրաքի հարավում Դի Քար նահանգում կրկնակի ահաբեկչության զոհերի թիվը հասել է մինչեւ 74 մարդու, տուժել է 93 մարդ:
Իրաքի հարավում կրկնակի ահաբեկչության զոհերի թիվը հասել է մինչեւ 74 մարդու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Al-Jazeera-ն՝ վկայակոչելով նահանգի առողջապահության դեպարտամենտի ղեկավարի տեղակալին:
Ավելի վաղ հաղորդվում էր 50 զոհի եւ 87 վիրավորի մասին: Նասիրիա քաղաքից արեւմուտք ահաբեկիչները հարձակվել են սրճարանի վրա եւ Դի Քար ու Մաութանա նահանգների միջեւ հսկիչ անցակետի մոտ պայթուցիկով մեքենա են պայթեցրել:
Նշվում էր, որ զոհվածների եւ վիրավորների թվում Իրանի քաղաքացիներ կան: