Artsakhpress

Քաղաքական

Ստեփանակերտում մեկնարկել է միջազգային երիտասարդական 2-րդ գիտաժողովը

Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) նախաձեռնությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի աջակցությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է «Արցախը հանուն խաղաղության, ճանաչում հանուն խաղաղության» կարգախոսով և «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» խորագրով միջազգային երիտասարդական 2-րդ գիտաժողովը:

Ստեփանակերտում մեկնարկել է միջազգային երիտասարդական 2-րդ գիտաժողովը

Ստեփանակերտում  մեկնարկել  է   միջազգային երիտասարդական  2-րդ գիտաժողովը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝    գիտաժողովին  բացման  խոսքով  հանդես   է   եկել    «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ հիմնադիր, գիտաժողովի  կազմկոմիտեի   նախագահ   Ավետիք  Հարությունյանը, ով  ընթերցել    է   ԱՀ  նախագահ Բակո  Սահակյանի   ուղերձը     միջազգային երիտասարդական   2-րդ գիտաժողովի մասնակիցներին. այնտեղ    մասնավորապես  ասված  է.

«Այս   նախաձեռնությունը   լայն  հարթակ  է  արցախյան  հիմնախնդիրը  տարբեր  տեսանկյուններից   դիտարկելու  և   միջազգային  շրջանակներին  ներկայացնելու   համար: Գիտագործնական  առումով գիտաժողովում  քննարկվող   թեմաներն  արդիական  են    ու   կարևոր:  Ուրախալի  է,  որ   գիտաժողովի  աշխատանքներին  մասնակցելու  հայտ  են  ներկայացրել    տարբեր   երկրների  գիտնականներ  և  վերլուծաբաններ: Ուզում  եմ  վստահություն    հայտնել, որ  գիտաժողովն   արդյունավետորեն  կիրականացնի  իր  առջև   դրված    խնդիրները  և  արժանի  ավանդ  կունենա  Արցախի  ու  տարբեր  երկրների   գիտավերլուծական   շրջանակների   միջև  կապերի  ամրապնդման  գործում»:

Ավետիք  Հարությունյանը  մեզ  հետ  զրույցում  նշել  է,  որ  գիտաժողովի անցկացման նպատակն է՝ բացահայտել Արցախի Հանրապետության  միջազգային ճանաչմանը խոչընդոտող հիմնախնդիրները, առկա հնարավորությունները և հետագա աշխատանքները, ինչպես նաև խթանել երիտասարդ  հետազոտողների գիտական հակումները:

«Գիտաժողովի  նպատակ ունի  օտարազգի  գիտնականների  ու  վերլուծաբանների  միջոցով    բացահայտել  ԱՀ  միջազգային   ճանաչման    հնարավորությունները,  հեռանկարները  և  այլն:  Մեր   կարևոր   ասելիքներից  մեկն  այն  է, որ  նրանք    իրենց   կարծիքները  հնչեցնեն  հենց  Արցախից    և   այստեղից   էլ լսելի  դառնա   ողջ  աշխարհին: Ինչպես  նախորդ, այնպես  էլ  այս    միջազգային  գիտաժողովի   համար   Ադրբեջանը  հերթական  հիստերիան  է բարձրացրել,  թե   ինչո՞ւ  է   նման   գիտաժողով կազմակերպվում Ստեփանակերտում:

Ի  հակադրություն  նրանց՝  մենք  պետք  է    ամեն  տարի հենց  Ստեփանակերտում  կազմակերպենք    նման  բնույթի   միջոցառումներ.  Արցախը  դարձնենք  արդիական  միջազգային    հիմնախնդիրների   քննարկման   հարթակ»,-  մասնավորապես   ասել  է  Ա. Հարությունյանը:

Խոսելով   գիտաժողովին  ներկայացվող   նյութերի  տարածման, մասնակիցների    մասին  Ա.  Հարությունյանն  մանրամասնել  է. «Նախորդ  տարվա  կազմակերպած     գիտաժողովի  նյութերը  հրապարակվել  են       արտասահմանի,  նաև   տարբեր  սոցիակլական    խմբերում  և   կայքերում:   Գիտաժողովին  հայտ  ներկայացրած  մասնակիցներին   ավելացել  են   2   երկրի  ներկայացուցիչներ.   նրանք    ԱՄՆ-ից  են  և    Ուկրաինայից, սակայն  վերջինս  չի  կարողացել  անձամբ  մասնակցել. նրա  ելույթը  գիտաժողովում    ընթերցվելու  է: Գիտաժողովին   մասնակցում  է  63  հոգի, նրանք  ԱՄՆ-ից, Գերմանիայից,  Լեհաստանից, ՌԴ-ից, Հայաստանից  և  Արցախից»:

Լիագումար նիստի  առաջին   մասում   հանդես են եկել Համբուրգի համալսարանի պրոֆեսոր, իրավագիտության  գիտությունների  դոկտոր  (ի.գ.դ.)   Օտտո Լուխտենհանդտը, Նյու Յորքի իրավունքի դպրոցի պրոֆեսոր, ի.գ.դ. Ամիթ Չաբրան, Լեհաստանից` քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Մարեկ Ժեյմոն, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը և քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքներն   շարունակվում   են իրավագիտության, քաղաքագիտության, պատմության, տնտեսագիտության, հոգեբանության և բանասիրության  բաժանմունքներում: 

Տեղեկացնենք, որ  սեպտեմբերի 16-ին կամփոփվեն գիտաժողովի արդյունքներն ու կհանձնվեն հավաստագրերը, որից հետո հյուրերը  Հադրութի շրջանի Տողի մելիքական ապարանքում   կմասնակցեն Արցախյան գինու չորրորդ փառատոնին:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search