Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճը սեպտեմբերի 19-ին սկսվում Է պետությունների ավելի քան 130 ղեկավարների եւ արտաքին գործերի ավելի քան 100 նախարարների մասնակցությամբ:
ՄԱԿ-ում սկսվում Է Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հինգ օրվա ընթացքում նրանք կքննարկեն հակամարտությունների կանխման ու կարգավորման, կլիմայի փոփոխման հետեւանքների դեմ պայքարի, սցիալ-տնտեսական զարգացման հարցերը եւ արդիականության մյուս գլոբալ հիմնախնդիրները:
Առաջիկա շաբաթվա ընթացքում հերթականությամբ Գլխավոր ասամբլեայի ամբիոն կբարձրանան ՄԱԿ-ի անդամ 193 պետությունների, համաշխարհային կազմակերպությանն առընթեր դիտորդների կարգավիճակով օժտված Վատիկանի եւ Պաղեստինի, ինչպես նաեւ Եվրամիության ներկայացուցիչները: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են ՄԱԿ-ի քարտուղարությունում, սպասվում Է, որ համաժողովի աշխատանքին կամասնակցեն պետությունների 90 ղեկավարներ եւ կառավարությունների 39 ղեկավարներ:
Ընդհանուր բանավեճը կմեկնարկի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի եւ ԳԱ-ի 72-րդ նստաշրջանի նախագահ Միրոսլավ Լայչակի ելույթներով: Այնուհետեւ ելութ կունենա Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը: Նրանից հետո առաջին անգամ ԳԱ-ի ամբիոն կբարձրանա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Ընդհանուր առմամբ բանավեճերի առաջին օրը պլանավորված են 37 հռետորների, ներառյալ Հայաստանի, Աֆղանստանի, Բրազիլիայի, Եգիպտոսի, Իսրայելի, Լիտվայի, Լեհաստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Ֆրանսիայի, Հարավաֆրիկան Հանրապետության, ղեկավարներ, Կատարի Էմիրի եւ Մոնակոյի արքայազնի ելութները: Երկրորդ օրը ելույթ կունենա 29 մարդ, ներառյալ Ադրբեջանի, Իրանի եւ Ուկրաինայի նախագահները, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Ճապոնիայի վարչապետները: