Ավարտվեց Անգլիայի մեն կղզում ընթացող հզոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին շախմատի Հայաստանի հավաքականի անդամներ Սերգեյ Մովսեսյանը և Գաբրիել Սարգսյանը:
Սարգսյանը և Մովսեսյանն ավարտեցին ելույթները Մեն կղզու մրցաշարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: 9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով այս տարի առաջին անգամ է հաղթանակ տանում միջազգային մրցաշարերում:
Հայաստանի հավաքականի անդամներ Սերգեյ Մովսեսյանը (16-րդ տեղ) և Գաբրիել Սարգսյանը (19-րդ տեղ) 9 հնարավորից հավաքեցին 6-ական միավոր: