Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյաը և Հրանտ Մելքույանը հաղթանակով մեկնարկեցին London Chess Classic FIDE OPEN մրցաշարում:
Մելքումյանը և Սարգսյանը հաղթանակով մեկնարկեցին London Chess Classic FIDE OPEN մրցաշարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: London Chess Classic FIDE OPEN մրցաշարի անդրանիկ տուրում Գաբրիել Սարգսյանի մրցակիցը Կորեան ներկայացնող Կվոն Սեհյոնն էր, ում Սարգսյանը հաղթեց սպիտակ խաղաքարերով: Հրանտ Մելքումյանը կրկին սպիտակներով առավելության հասաց անգլիացի Թիմ Հեբեսի նկատմամբ: Մրցաշարը մեկնարկում է դեկտեմբերի 2-ին և կավարտվի դեկտեմբերի 9-ին: