Արցախի և Հայաստանի հանդբոլի ֆեդերացիաների նախաձեռնությամբ, հոկտեմբերի 6-ին, Արցախի պետական համալսարանի մարզադահլիճում մեկնարկել է մինչև 17 տարեկան աղջիկների ՀՀ հանդբոլի առաջնությունը:
Արցախում ընթանում է աղջիկների ՀՀ հանդբոլի առաջնություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Էդուարդ Օհանյանն ասել է, որ առաջնությանն Արցախից և Հայաստանից մասնակցում են Ստեփանակերտի, Վանաձորի, Երևանի Աջափնյակի և Շենգավիթի թիմերը:
Առաջնության նպատակն է սպորտաձևի մասսայականացումը և Արցախում հնարավորինս հաճախակի հանդբոլի մրցաշարերի կազմակերպումը: Բացի դրանից այն նաև հնարավորություն է տալիս ՀՀ հանդբոլի հավաքականի թիմի համար ընտրել լավագույն մարզիկների»,- ասել է Էդ. Օհանյանը և ավելացրել, որ աղջիկների ՀՀ հանդբոլի առաջնությունը արդեն երկրորդ անգամ է անցկացվում Արցախում:
Առաջնության բացմանը ներկա էին սպորտի ոլորտի պատասխաատուներ, ինչպես նաև Ստեփանակերտի քաղաքապետ, Արցախի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Գրիգորյանը:
Նշենք, որ վաղը՝ հոկտեմբերի 8-ին, տեղի է ունենալու առաջնության փակման արարողությունը, որի ժամանակ հաղթողները պարգևատրվելու են մեդալներով ու պատվոգրերով: